Տպել
24.12.2008
«Զատիկ» մանկատան երեխաները հյուրընկալեցին ԱԺ նախագահին

Դեկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Զատիկ» մանկատուն: Մանկատունը հիմնադրվել է 1993 թ-ին: Այդ ժամանակ հաստատության սաներն ընդամենը 4-5 հոգի էին: 15 տարի անց «Զատիկ» մանկատանն ապրում է  4-18 տարեկան 80 երեխա: Հաստատության տնօրեն Աշոտ Մնացականյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը ծանոթացավ մանկատան պայմաններին: 80 աշխատողները ապահովում են երեխաների բնականոն կենցաղն ու ստեղծում են հնարավոր ջերմ պայմաններ նրանց հոգեբանական բարդույթներից զերծ պահելու համար: Մանկատանը գործում են տարբեր խմբակներ: Դրանցից մեկի` պարի խմբակի երեխաները հյուրերին ներկայացան փոքրիկ ելույթով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց երեխաների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց գեղեցիկ օրեր ու լավ ապագա, երջանկություն ու առողջություն: Բացի նվերներ հանձնելուց, խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ իր անձնական միջոցներից 10 տոկոսով ավելացնում է պետական բյուջեով հաջորդ տարի «Զատիկ» մանկատանը հատկացված 118 միլիոն դրամը:  Հովիկ Աբրահամյանը խոստացավ ավելի հաճախ այցելել «Զատիկի» երեխաներին,  իսկ աշխատակազմի հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն հայտնեց աջակցել եղած խնդիրների լուծմանը: Որպես երախտագիտության նշան,  մանկատան երեխաները խորհրդարանի նախագահին նվիրեցին ստվարաթղթի վրա ոսկեթելերով իրենց  ձեռագործած «Հայր մեր»-ը:

ԱԺ նախագահին ուղեկցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Համբարձումյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ:


24.12.2008
Արտահերթ նստաշրջանի օրակարգում հարկային օրենքների փոփոխությունն է
Ազգային ժողովը դեկտեմբերի 24-ի արտահերթ նիստում շարունակեց հարկային փաթեթի քննարկումը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը պարզաբանումներ տվեց պատգամավորներին հուզող հարցերի վերաբերյալ` մանրամասնելով հիմնականում «Արտոնավճարների մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորների...