Տպել
12.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հրավերով դեկտեմբերի 14-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Սամվել Նիկոյանը(ՀՀԿ), Գագիկ Աբրահամյանը (ՀՀԿ), Ալեքսան Պետրոսյանը (ՀՀԿ), Մարտին Սարգսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Մուրադ Գուլոյանը (ԲՀԿ), Արայիկ Գրիգորյանը (ՀՅԴ), Արա Նռանյանը (ՀՅԴ), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ), Վարդան Խաչատրյանը («Ժառանգություն»):

Այցի ծրագրում նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի նախագահ Ու Բանգոյի, փոխնախագահ Լի Ցզյանգոյի, փոխվարչապետ Լի Կենցզյանի հետ:
 
ՉԺՀ այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Խայնյան նահանգում եւ հանդիպումներ կունենա նահանգի Ժողովուրդների ներկայացուցիչների ժողովի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 19-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:


29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...