Տպել
10.12.2008
ՀԲ ներկայացուցիչները խորհրդարանում

Դեկտեմբերի 10-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց Համաշխարհային բանկի Հայաստանի կրթության ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կրթության պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանի հետ:

Անդրադառնալով  այցի նպատակներին, պարոն Խուան Մանուել Մորենոն նշեց, որ Համաշխախարհային բանկի կողմից պատրաստված վարկային երկրորդ կրթական ծրագիրը, որը ներառում է նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթություն համակարգերը եւ որն ընթացիկ տարվա սեպտեմբերին ներկայացվել է ԱԺ մշտական հանձնաժողովի ուսումնասիրությանը` էական փոփոխություններ չի կրել:

Նա նպատակահարմար համարեց, որպեսզի  երկրորդ ծրագիրը հնարավոր լինի կենսագործել եկող տարվա նոյեմբերից`  առաջին ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Ըստ նրա, նպատակահարմար կլիներ, եթե Ազգային ժողովն  աջակցեր այդ հարցում եւ ծրագիրը հաստատեր մինչ նոյեմբեր:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ հանձնաժողովը հնարավորինս  կաջակցի ծրագրի հաստատման հարցում:

Պարոն Աշոտյանն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտում առկա բացասական երեւույթներին, առանձնացնելով կոռուպցիան բուհական համակարգում, եւ առաջարկեց ծրագրում մշակել հակակոռուպցիոն քայլեր:

Անդրադարձ եղավ նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ  օրենքի նախագծին. պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհրդարանն արդեն այն ընդունել է առաջին ընթերցմամբ, անցկացրել է խորհրդարանական լսումներ: Նշվեց նաեւ, որ օրինագիծն ամբողջությամբ հավանաբար ընդունված կլինի եկող ուսումնական տարվա սկզբին եւ կրթական ծրագիրը հնարավոր կլինի համահունչ ներկայացնել:


10.12.2008
Խորհրդարանական լսումներ` Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների` դեկտեմբերի 10-ին եւ 11-ին կազմակերպած խորհրդարանական լսումների թեման երկրորդ ընթերցման ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի...

10.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով.«1948 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների օրը:Անցած 60 տարիներին փոխվել են ե...