Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց Համաշխարհային բանկի Հայաստանի կրթության
ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կրթության պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանի հետ:
Անդրադառնալով այցի նպատակներին, պարոն Խուան Մանուել Մորենոն նշեց, որ Համաշխախարհային բանկի կողմից պատրաստված վարկային երկրորդ կրթական ծրագիրը, որը ներառում է նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթություն համակարգերը եւ որն ընթացիկ տարվա սեպտեմբերին ներկայացվել է ԱԺ մշտական հանձնաժողովի ուսումնասիրությանը` էական փոփոխություններ չի կրել:
Նա նպատակահարմար համարեց, որպեսզի երկրորդ ծրագիրը հնարավոր լինի կենսագործել եկող տարվա նոյեմբերից` առաջին ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Ըստ նրա, նպատակահարմար կլիներ, եթե Ազգային ժողովն աջակցեր այդ հարցում եւ ծրագիրը հաստատեր մինչ նոյեմբեր:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ հանձնաժողովը հնարավորինս կաջակցի ծրագրի հաստատման հարցում:
Պարոն Աշոտյանն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտում առկա բացասական երեւույթներին, առանձնացնելով կոռուպցիան բուհական համակարգում, եւ առաջարկեց ծրագրում մշակել հակակոռուպցիոն քայլեր:
Անդրադարձ եղավ նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին. պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհրդարանն արդեն այն ընդունել է առաջին ընթերցմամբ, անցկացրել է խորհրդարանական լսումներ: Նշվեց նաեւ, որ օրինագիծն ամբողջությամբ հավանաբար ընդունված կլինի եկող ուսումնական տարվա սկզբին եւ կրթական ծրագիրը հնարավոր կլինի համահունչ ներկայացնել:
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...