Տպել
04.12.2008
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում աշխատանքները կսկսի Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը: Նիստի օրակարգում երկու երկրների խորհրդարանների պատգամավորների մասնակցության հարցն է Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Լյուբով Սլիսկան:

Նույն օրը նախատեսված է հանձնաժողովի ռուսական կողմի անդամների հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նաեւ` հանդիպում Հայաստանում ՌԴ դեսպանատանը:

Դեկտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ անդամներին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:

Դեկտեմբերի 7-ին հանձնաժողովի անդամները կմեկնեն Գյումրի` մասնակցելու 1988-ի երկրաշարժի զոհերին նվիրված հիշատակի արարողություններին:

Դեկտեմբերի 8-ին պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա:


04.12.2008
Ավարտվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանը
Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկությամբ վավերացրին «2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «2002 թ. հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ար...