Տպել
21.11.2008
«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները խորհրդարանում

Նոյեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ողջունելով ուսանողներին, Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց  «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի առաքելությունը, նրանց գաղափարները որակելով ազնիվ եւ կարեւոր, քանի որ, ըստ նրա, ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը, նրանց վերաբերյալ հիշողությունները մասամբ մոռացության են մատնվել, հասարակությունն էլ խաղաղության տարիներին մեծամասամբ կորցնում է զգոնությունը, պատասխանատվությունը ազգի լավագույն զավակների նկատմամբ, ովքեր պայքարել են պետության եւ հասարակության ապագայի համար:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի կազմը, նրա գործունեության ոլորտները, ապա տեղի ունեցավ անկեղծ հարցուպատասխան, որոնք առնչվում էին ոչ միայն հանձնաժողովի ոլորտներին: 

Պատասխանելով «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի հարցին, պարոն Աշոտյանը նշեց, որ կառավարության հետ համատեղ օրինագիծ է մշակվում երիտասարդության մասին, որը հավանաբար արդեն  2010 թվականին ընդունված կլինի  եւ կօգնի լուծել  երիտասարդներին հուզող շատ  խնդիրներ:

Հանդիպման ընթացքում արծարծված հարցերի լայն շրջանակը ներառում էր նաեւ զինապարտությանը, հայկական հեռուստաեթերը ողողած սերիալներին ու  գովազդին  վերաբերյալ խնդիրներ: Պարոն Աշոտյանը ասաց, որ դեկտեմբերի 12-ին հանձնաժողովը այդ թեմայով անցկացնելու  է խորհրդարանական լսումներ, որտեղ կներկայացվի նաեւ օրենսդրական նախաձեռնություն:
 


 


21.11.2008
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ազգային ժողովում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, հանձնակատարի օգնական Բոյանա Ուրում...

21.11.2008
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը օտարերկրյա դեսպանությունների եւ ներկայացուցչությունների կրթական կցորդների հետ
Նոյեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով Ազգային ժողովում էին Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների եւ ներկայացուցչությունների կրթական հարցերով կցորդները:  Հանդիպման մասնակիցներին  ողջույնի խոսք ասաց ԱԺ նախագահ Հ...

21.11.2008
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի   նիստը:  Հանձնաժողովը, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ, երրորդ ընթերցմամբ քննարկեց «Փախստականների եւ ապաստանի մասին» կառավարության օրինագիծը եւ որոշեց ընդգրկել ԱԺ առաջի...