Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, քննիչ Վաղինակ Մկրտչյանը, դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, նաեւ տեսաերզում ցուցադրվող Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատի մոտ գտնվող անձինք` Տիգրան Կիրակոսյանը, Գարիկ Հովակիմյանը, Ռոման Գրիգորյանը:
Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց տեսանյութի որոշ դրվագների վերաբերյալ եւ պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին: Նշվեց, որ մարտի 1-2-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում կանգնեցվել է տաքսի ավտոմեքենա, որի մեջ թալանված ապրանքներ են եղել: Ավտոմեքենայի ուղեւորների ու վարորդի անձը, ինչպես նաեւ ապրանքների ձեռքբերման ճանապարհը պարզելու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցները նրանց կանգնեցրել են, ստուգել, որից հետո ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նրանք նույն օրը հարցաքննվել են, նշանակվել է հայտնաբերված ապրանքների փորձաքննություն: Նշվեց, որ երիտասարդների անձը հայտնի է եղել դեռեւս մարտի 1-2-ի գիշերը, եւ նախաքննական մարմինը նրանց հետ կապված քննչական գործողությունները ամբողջությամբ կատարել է: Ինչ վերաբերում է պատի վրա երեւացող հեղուկի հետքին, ապա այդ առիթով հարցաքննվել են նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, որոնք իրենց ցուցմունքներում ասել են, որ իրենք որեւէ մեկի նկատմամբ կիրառված բռնության ականատես չեն եղել: Նրանք ասել են, որ մինչ դեպքերը տեսել են մարդկանց, ովքեր պատրաստել են դյուրավառ հեղուկով շշեր:
Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեցին տեսաերիզում ցուցադրվող անձինք` Տիգրան Կիրակոսյանը, Գարիկ Հովակիմյանը, Ռոման Գրիգորյանը: Նրանք նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել, դեսպանատան պատի մոտ որեւէ մեկը չի վիրավորվել կամ սպանվել, իսկ պատի վրայի հետքը ոչ թե արյուն է, այլ` վառելահեղուկ:
Նիստի ընթացքում քննարկվեց տեսանյությում առկա վրաերթի ենթարկման կադրը: Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Թեւանյանը: Վկաների ցուցմունքներով պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ոստիկանական ավտոմեքենան վարել է քաղաքացիական հագուստով տղամարդ, որի անձը դեռեւս պարզված չէ: Նա վրաերթի է ենթարկել Գեւորգ Թեւանյանին, ապա բախվել մայթեզրին: Վարորդը իջել է մեքենայից եւ փախել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գեւորգ Թեւանյանը հարցաքննվել է:
Տեսաերիզում ցուցադրված ծեծի տեսարանի առնչությամբ նշվեց, որ քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` քննություն է տարվում ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ:
Նիստում քննարկվեց նաեւ կադրերից մեկում ցուցադրվող իբր մարդու գլխի հատվածների եւ արյան հարցը: Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը տեղեկացրեց, որ դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գրությամբ կատարել են տեսաերիզի փորձաքննություն Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բոլորը միանշանակ հիմնավորել են, որ ոսկրային բեկորները մարդու չեն, այլ` խոճկորի: Այտոսկրը խոճկորի է, լեզուն` ոչխարի կամ հորթի: Նրա համոզմամբ տեսաերիզը մոնտաժված է: Վահագն Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ դեպքի վայրի տեղազննությամբ նման պատկեր չի հայտնաբերվել:
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ սեպտեմբերի 29-30-ի եւ հոկտե...
Քննարկվեցին բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման խնդիրները
Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղ...
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրայի (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը` Թրամորի քաղաքային խորհրդի...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, «2007 թ. դեկտեմբերին 26-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանս...
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հր...