Տպել
17.09.2008
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ԱԺ գիտության, կրթության,  մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Անահիտ Բախշյանը, Լիլիթ Գալստյանը, Հեղինե Բիշարյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեցին  խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանդիպման նպատակը լրատվամիջոցների  հետ առավել սերտ համագործակցելու ցանկությունն է: Պարոն Աշոտյանը լրագրողներին առաջարկեց հանձնաժողովին ուղարկել քաղաքացիներից ստացվող այն բողոք-դիմումները, որոնք առնչվում են հանձնաժողովի գործունեության ոլորտներին: Ըստ նրա, նման համագործակցությունը շահեկան կլինի  քաղաքացիների եւ մշակութային օջախների համար: 


17.09.2008
ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող եւ տարա...