Տպել
10.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը


Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի քառօրյա նիստից  հետո պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ  ԱԺ  արտահերթ նիստ: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նախագծի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային hանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է  հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ ներկայացրվել են երկու առաջարկներ, որոնք չեն ընդունվել:

Նախագծի հոդվածները հանելու վերաբերյալ առաջարկ ներկայացրած ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը ելույթներում նշեցին, որ իրենք ոչ թե դեմ են թվայնացման գաղափարին, այլ նախագծի այն դրույթին, որով առաջիկա երկու տարում արգելք է դրվում այլախոհ հեռուստաընկերությունների, մասնավորապես Ա1+-ի` մրցույթին մասնակցությանը, ինչը դեմ է ազատ տնտեսական քաղաքականությանը եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ պատգամավորների` նախագիծն ունի քաղաքական ենթատեքստ, համոզիչ չեն նաեւ օրինագծի անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ` Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը:

Օրինագիծը քննարկվեց եւ ընդունվեց նաեւ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Սպառելով արտահերթ նիստի օրակարգը` Ազգային ժողովն ավարտեց աշխատանքը:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...