National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը


Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի քառօրյա նիստից  հետո պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ  ԱԺ  արտահերթ նիստ: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նախագծի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային hանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է  հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ ներկայացրվել են երկու առաջարկներ, որոնք չեն ընդունվել:

Նախագծի հոդվածները հանելու վերաբերյալ առաջարկ ներկայացրած ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը ելույթներում նշեցին, որ իրենք ոչ թե դեմ են թվայնացման գաղափարին, այլ նախագծի այն դրույթին, որով առաջիկա երկու տարում արգելք է դրվում այլախոհ հեռուստաընկերությունների, մասնավորապես Ա1+-ի` մրցույթին մասնակցությանը, ինչը դեմ է ազատ տնտեսական քաղաքականությանը եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ պատգամավորների` նախագիծն ունի քաղաքական ենթատեքստ, համոզիչ չեն նաեւ օրինագծի անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ` Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը:

Օրինագիծը քննարկվեց եւ ընդունվեց նաեւ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Սպառելով արտահերթ նիստի օրակարգը` Ազգային ժողովն ավարտեց աշխատանքը:



10.09.2008
Ազգային ժողովում քննարկվեցին տնտեսական ոլորտին վերաբերող օրինագծեր
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովն աշխատանքը շարունակեց` քվեարկությամբ ընդունվեցին  նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շարունակեց  պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ օրը քննարկումն սկսված «ՀՀ դրամավարկային քաղաքակա...

10.09.2008
Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի այցը Հայաստան
Սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլխավորած պատվիրակությունը:Սեպտեմբերի 12-ին իր աշխատանքները կսկսի հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացման արարողությանը կմասնակցեն երկու խորհրդարանների նախագահները: Նույն օրը նախատեսված են...

10.09.2008
Արտահերթ նիստ` սեպտեմբերի 10-ին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2008 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողի սահմանած օրակարգով:ՀՀ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am