National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.09.2008
Ազգային ժողովում քննարկվեցին տնտեսական ոլորտին վերաբերող օրինագծեր

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովն աշխատանքը շարունակեց` քվեարկությամբ ընդունվեցին  նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շարունակեց  պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ օրը քննարկումն սկսված «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրին» /գնաճի հաշվետվություն, 2008 թ. առաջին եռամսյակ/:

Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկուցմամբ ելույթ ունեցավ եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ արձանագրված` 9,6 տոկոս գնաճը թեեւ բավականին բարձր է նախատեսված 4 տոկոսից, այնուամենայնիվ դա  պայմանավորված է համաշխարհային գործընթացներով եւ հատուկ չէ միայն Հայաստանին: Նույն ժամանակահատվածում 13 տոկոս եւ ավելի գնաճ է արձանագրվել ԱՊՀ մի շարք երկրներում: Պարոն Մինասյանը նկատեց, որ Կենտրոնական բանկը կիրառում է գործիքներ, որոնց նպատակը գնաճի հետագա զսպումն է: Գնաճի զսպման համար պարոն Մինասյանն էական  համարեց  նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի վերջին շրջանում ծավալած  գործունեությունը:

«ԱՊՀ մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը /լվացմանը/  եւ ահաբեկչության ֆինանսավորմանը  դիմագրավելու մասին» ՀՀ նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագիրը եւս ներկայացրեց  ՀՀ  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Պայմանագիրը կնքվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում եւ չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:

Պայմանագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա ասաց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել ներկայումս անժամկետ ստուգման կասեցման ժամկետները, քանի որ գործնականում կասեցման անսահմանափակ ժամկետն առաջացնում է ստուգումների արդյունքների հետ կապված խնդիրներ եւ թուլացնում վարչարարության որակը: Նախագծում սահմանվել է, որ ստուգման ժամկետի կասեցումը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավել, քան 10 աշխատանքային օրը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը:

«Ակցիզային հարկի մասին»ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման  ներկայացրեց  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:  Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը` էթիլային սպիրտի արտադրանքի համար` 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ: Եվ հիմնական զեկուցողը, եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը նշեցին, որ ակցիզային հարկաչափը չի փոփոխվում: Այս հարցի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր` ինչպես նշեց պարոն Պետրոսյանը:
 
Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով սկսեց կառավարության հեղինակած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ նույն օրենսդրական փաթեթում գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը:  Անդրադառնալով օրինագծին, նա տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ընդունվող օրենքների որակի բարելավումն է, ինչի համար էլ առաջարկվում է ստեղծել իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման ինստիտուտ: Նախատեսվում է ներկայացված օրինագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային տարբեր քննարկումներ եւ այլն:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:

Օրվա վերջին նիստը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանին:



10.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը
Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի քառօրյա նիստից  հետո պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ  ԱԺ  արտահերթ նիստ: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նախագծի` մինչեւ 2010 թվականի հո...

10.09.2008
Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի այցը Հայաստան
Սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլխավորած պատվիրակությունը:Սեպտեմբերի 12-ին իր աշխատանքները կսկսի հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացման արարողությանը կմասնակցեն երկու խորհրդարանների նախագահները: Նույն օրը նախատեսված են...

10.09.2008
Արտահերթ նիստ` սեպտեմբերի 10-ին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2008 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողի սահմանած օրակարգով:ՀՀ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am