Տպել
08.09.2008
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կենսագրությունը

Արմեն Աշոտյանը ծնվել է 1975 թ., հուլիսի 25-ին, Երեւանում:
1998 թ. ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բուժական ֆակուլտետը «Բուժական գործ» մասնագիտությամբ:
1999-2000 թթ. սովորել է AIX-Marseille || համալսարանում (Ֆրանսիա):
2000 թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ:
2003 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1999-2000 թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնում որպես  ավագ լաբորանտ:
2002-2005 թթ.` ԵՊԲՀ ռեկտորի օգնական:
2003 թ` ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ:
2006 թ.` ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ:
2005-2006 թթ.՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական կարգով:
2005 թ. ավարտել է Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
2007 թ. վերապատրաստվել է Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտում  «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ:
2005-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2002 թ-ից` ՀՀԿ անդամ:
2003-2005 թթ` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:
2005 թ-ից` ՀՀԿ խորհրդի անդամ:
2008 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
 
Ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին եւ ֆրանսերենին:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Ամուսնացած է: Ունի մեկ զավակ:



08.09.2008
Սկսվեց Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյան
Սեպտեմբերի 8-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման  չորրորդ նստաշրջանի բացումը: Այնուհետեւ  ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված, ԱԺ պատգամավորների հեղինակած 12 օրենսդրական նախաձեռնու...

08.09.2008
Նորվեգիայի դեսպանն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Օյվինդ Նորդսլեթենին: Թեպետ Հայաստանն ու Նորվեգիան աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց ժամանակակից աշխարհում տարածությունը միջպետական հարաբերությունների զարգացման արգելակ չէ` նշեց Աժ նախագահը` վստահ...