National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.8.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.08.2008
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանն առնչվող խնդիրները

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 19-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Նշվեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առեւտրի կազմակերպման առավել առաջավոր մեթոդների ներդրումն ապահովելու, մանրածախ առեւտրի ոլորտում ՀԴՄ-ների ներդրման հարցերը հստակեցնելու եւ ՀԴՄ-ների ներդրման ու շահագործման կանոնները չպահպանելու համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ`  նպատակ ունենալով նվազագույնի հասցնել հարկ վճարողների կողմից նշյալ կանոնների խախտման դեպքերը:

\\ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալն իրազեկեց, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված են առեւտրի իրականացման վայրի տեuակները` առեւտրի կենտրոնները, uպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեuական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիuաժները) եւ ցուցահանդեu-վաճառքի անցկացման վայրերը: Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ է հանդիսանում  առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն ունի oրենքով uահմանված պարտավորություններ եւ իրավունքներ: Առեւտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների, կենդանիների շուկաների եւ տոնավաճառների (վերնիuաժների), որտեղ թույլատրվում է առուվաճառք իրականացնել անհատ ձեռնարկատեր չհանդիuացող ֆիզիկական անձանց: Նախագծով առեւտրի վայրերում առեւտրական գործունեություն իրականացնողները (Երեւան քաղաքում 7մ2, այլ վայրերում` 10մ2 գերազանցող) կրպակներում պետք է ապահովեն ՀԴՄ-ների տեղադրում: Պարոն Չիլինգարյանը, խոսելով «Լիցենզավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից, նշեց, որ գյուղատնտեսական արտադրանքի այն շուկաները չեն լիցենզավորվելու, որտեղ չի իրականացվում սննդամթերքի վաճառք եւ չեն գործում առեւտրի օբյեկտներ: Նախագծով առաջարկվում է սահմանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառատեղերի տրամադրման համար կնքվող պայմանագրերում  պարտադիր ներառման ենթակա վավերապայմանները եւ հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտերի առկայությունը: Տեղեկացվեց, որ կառավարությունը կսահմանի հաշվետվության ձեւը, հաշվետվության տվյալները լիցենզավորող եւ հարկային մարմինների փոխանակելու ընթացակարգերը: Օրինագծով նախատեսվում է սահմանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից 2008 թ. հոկտեմբերի 1-ից սկսած  առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ՀԴՄ-ների միջեւ ցանցային կապուղիների միջոցով տեղեկատվական միասնական համակարգի ներդրում եւ շահագործում, յուրաքանչյուր վաճառատեղի համար  տեղեկատվական միասնական համակարգին միանալու հնարավորություն եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքի ապահովում: Տեղական արտադրողին խրախուսելու նկատառումներով գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում նախատեսվում է օրենքով արգելել ՀՀ ներմուծված գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը, խստացնել օրենքով ՀԴՄ-ների կանոնների խախտման համար սահմանված պատասխանատվության դրույթները: Օրենքի նախագծի նպատակն արդյունավետ տնտեսական մեխանիզմների կիրառմամբ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ու փաստաթղթաշրջանառության գործընթացի կանոնակարգումն է: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի նախագծով իրականացված չափագրումների արդյունքների կիրառման հնարավորության ապահովմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՏ ԱԱ 2009 (մրգային եւ բանջարեղենային հյութեր), 2201 եւ 2202 (բնական, արհեստական հանքային ջրեր), 2203 (գարեջուր) ծածկագրերին դասվող ապրանքատեսակների արտադրության իրական ծավալների որոշման նպատակով հաշվառման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԴՄ-ների տեղադրման կարգին, տուգանքների բարձրացմանը, չափագրումների իրականացման եղանակներին, հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառությանը, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար սկզբունքների կիրառմանը եւ այլն:

Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է 10 մլն դրամաշրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ազատել շահութահարկից, 10-25 մլն դրամաշրջանառություն ունեցողներից գանձել շահութահարկի 10 տոկոսը, իսկ 25-50 մլն դրամաշրջանառություն ունեցողներից` շահութահարկի 20 տոկոսը: Ըստ պարոն Մարտիրոսյանի` ՀԴՄ-ների տեղադրումը քաղաքակիրթ միջոց է, սակայն պետք է հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր տնտեսվարողներին: Ստեփան Ասլանյանն անդրադարձավ փոքր բիզնեսմենների իրավունքներին եւ պարտականություններին, հարկային բեռի բարձրացմանը: Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ` օրենսդրական փաթեթի ընդունմամբ մրցակցային հավասար դաշտ կստեղծվի բոլոր տնտեսվարողների համար եւ կկանխվի սոցիալական բեւեռացումը: Կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել փաթեթի ընդունմանը` պարոն Պետրոսյանը հավելեց, որ նախատեսվում է նաեւ հեշտացնել փաստաթղթավորման գործընթացը ու թեթեւացնել սոցիալական բեռը: Հեղինե Բիշարյանի համոզմամբ` ՀԴՄ-ների ձեռքբերումը, կազմակերպումը եւ տեղադրումը պետք է իրականացնի առեւտրի կազմակերպիչը, ինչը, սակայն, չպետք է գների բարձրացման հիմք հանդիսանա: Տիկին Բիշարյանը գտնում է, որ հարկահավաքման միջոցով պետական բյուջեի համալրումից չպետք է տուժեն մանր ու միջին ձեռնարկատերերը: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ փոքր բիզնեսը մրցակցային անհավասար դաշտ է բերվում: Նրա կարծիքով` վարձակալությամբ աշխատող անհատ ձեռնարկատերերը մտավախություն ունեն, որ փաթեթի ընդունմամբ բարդություններ կառաջանան հարկային մարմինների հետ իրենց հարաբերություններում, կփոխվեն վարձակալության պայմանները: Վարդան Խաչատրյանի կարծիքով` վտանգավոր հիմնահարց է աշխատատեղերի կրճատումը, որը հասարակությանը լուրջ վնասներ կարող է պատճառել: Հերմինե Նաղդալյանը փաստեց, որ պետության կարեւորագույն խնդիրն է բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծումը: Ըստ նրա` բարեփոխումների նպատակը ֆիսկալ չէ. կառավարությունը ստվերի կրճատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով պարտադրված է վերացնել հնարավոր ֆիսկալ բացասական արդյունքները:  Տիկին Նաղդալյանը համոզված է, որ ՀԴՄ-ներ չեն ցանկանում տեղադրել այն տնտեսվարողները, ովքեր ունեն ապրանք, սակայն չունեն փաստաթուղթ: Վարդան Բոստանջյանը գտնում է, որ օրենսդրական փաթեթը հարկային քաղաքականության մշակույթի բարձրացման համապարփակ ծրագիր է: Նա համոզված է, որ փաթեթի կիրառմամբ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տեմպերը կբարձրանան, կհստակեցվեն ու կկրճատվեն հարկային ստուգումները: Արծրունի Աղաջանյանի կարծիքով` պայմանագրում անհրաժեշտ է նշել, որ ՀԴՄ-ների տեղադրումը վաճառատեղերի վարձավճարի բարձրացում չի նախատեսում: Պարոն Աղաջանյանն առաջարկում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական լսումներ, ուսումնասիրել արդյունքը ու դրանից ելնելով` շարունակել բարեփոխումները: Վարդան Այվազյանը համոզված է, որ փաթեթը հնարավորություն է ընձեռում բազմաքայլ բարեփոխումների շղթա իրականացնել: Պարոն Այվազյանը խոսեց տուգանքների բարձրացումից, լիցենզավորման խնդիրներից:

Օրենսդրական փաթեթի քննարկումը Ազգային ժողովի պատգամավորները   կշարունակեն օգոստոսի 20-ին, ժամը 10-ից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS