Տպել
14.08.2008
Սկսվում է լրագրողների հավատարմագրումը ՀՀ Ազգային ժողովում

2008 թվականի օգոստոսի 15-ից սկսվում է Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը:

Համաձայն գործող կարգի` հավատարմագրման համար ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի անունով ներկայացվում է զանգվածային լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` հավատարմագրվող աշխատակցի անուն-ազգանվան, պաշտոնի նշումով եւ մեկ լուսանկարով:

Օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրման պատճենը:

Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր թերթին եւ գործակալությանը տրվում են երկուական անվանական հավատարմագրեր լրագրողների համար, հեռուստաընկերությանը` չորսական անվանական հավատարմագրեր. երկուական լրագրողների, երկուական օպերատորների համար:

Կիսատ, սխալ, ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննվելու եւ լրագրողները չեն հավատարմագրվելու:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջին ժամկետը 2008 թ. սեպտեմբերի 5-ն է: