Տպել
18.06.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը

Հունիսի 18-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեց հանձնաժողովի կանոնակարգի նախագիծը եւ   հանձնաժողովի աշխատանքներին հրավիրվող արտախորհրդարանական քաղաքական ուժերի ցանկը:

Ժամանակավոր հանձնաժողովը հավանություն տվեց ներկայացված կանոնակարգի  նախագծին եւ  որոշեց հաջորդ նիստում ընդունել կանոնակարգի լրամշակված տարբերակը` հիմք ընդունելով արված առաջարկությունները:  Հաջորդ նիստում հանձնաժողովը կհաստատի իր աշխատանքներին հրավիրվող  արտախորհրդարանական քաղաքական ուժերի ցանկը:

Հանձնաժողովի որոշմամբ նամակ կուղարկվի Լեւոն Տեր-Պետրոսյանին`  հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերով: Մեկ այլ որոշմամբ` հանձնաժողովը նամակ կուղարկի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, առաջարկելով խմբակցության կազմից երկու թեկնածու առաջադրել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար, քանի որ  պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին «Ժառանգություն» խմբակցության կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու խմբակցության առաջարկը հակասում  է  ԱԺ որոշմանը:

Ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 10.00-ին:


18.06.2008
ԱԺ նախագահը դիմել է ԵԽ-ին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մեթոդական աջակցության ակնկալիքով
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին` ակնկալելով Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների եւ խորհրդատուների մեթոդական աջակցությունը` 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղ...

18.06.2008
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:Անդրադառնալով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ստացել է պարոն Կապինոսի նամակը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ե...

18.06.2008
Չեխիայի դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին: Արձանագրելով վերջին շրջանում խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Չեխիայի, իբրեւ արդեն Եվրամիության անդամ երկրի, փորձը Հայաստանի համար հե...