Տպել
17.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողն Ազգային ժողովում

Հունիսի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն հանդիպեց խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի»  ներկայացուցիչներ Ռաֆիկ Պետրոսյանի, Ավետ Ադոնցի, Նաիրա Զոհրաբյանի, Արտյուշա Շահբազյանի, Հովհաննես Մարգարյանի հետ: Պարոն Կոլումբիեն տեղեկացրեց, որ ցանկանում է տեղեկություններ ստանալ Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի, պատգամավորներին մտահոգող այլ հարցերի վերաբերյալ: 

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հունիսի 16-ին արդեն ձեւավորվել է մարտի 1-2-ին Երեւանում  տեղի ունեցած ողբերգական դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվելու կոչված ժամանակավոր հանձնաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու համար վերջնական որոշում դեռ չի կայացրել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ հանձնաժողովում ընդգրկվել են երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից, աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, նաեւ` միջազգային փորձագետներ, որոնց ընտրությունը կարող են կատարել արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Նշվեց, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը կունենան խորհրդակցական ձայնի իրավունք, իսկ իրենց գնահատականները կարող են ներկայացնել հատուկ կարծիքի տեսքով:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցն էլ վստահություն հայտնեց, թե հանձնաժողովը չի ընդունի այնպիսի որոշում, որին համաձայն չլինեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող անդամները: Ըստ նրա, հանձնաժողովի նպատակը դեպքերի արդար, անաչառ ուսումնասիրությունն է եւ հնարավոր նման դեպքերի բացառումը:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն անդրադառնալով հանձնաժողովի կազմավորման ընդդիմության առաջարկած 50/50 տարբերակին, նշեց, թե դրա համար հիմք չէին տալիս ոչ միջազգային ակտերը, ոչ էլ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունը եւ օրենսդրությունը:  «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի նկատմամբ վստահությունը, ինչը իր խոսքում կարեւորեց պարոն Կոլումբիեն, կերեւա դրա գործունեության արդյունքում, պարզապես անհրաժեշտ է  հանդուրժողականության մթնոլորտ: Այս տեսակետն ուներ նաեւ ՀՅԴ անդամ Արտյուշ Շահբազյանը, ում կարծիքով, եթե բարեփոխումների շեմին գտնվող Հայաստանում փոխադարձ կառուցողական հարաբերություններ չհաստատվեն, ժողովրդավարացման խնդիրներ ունեցող համակարգն ավելի կվատթարանա:
 
ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն ափսոսանք հայտնեց, որ անկախ, օբյեկտիվ եւ թափանցիկ քննության առաքելություն ունեցող հանձնաժողովը չի կազմվել բացառապես  միջազգային փորձագետներով. ըստ նրա, դա  անվիճարկելի կդարձներ հանձնաժողովի եզրակացությունը:  Պարոն Կոլումբիեն մտահոգիչ համարեց քաղբանտարկյալների առկայությունը,  նրանց նկատմամբ փոփոխվող մեղադրանքների փաստը, ինչը, նրա կարծիքով, մեծացնում է անվստահությունը արդարադատության նկատմամբ: Նշվեց նաեւ, որ բոլոր լավ նախաձեռնություններն ի չիք կլինեն, քանի դեռ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է իր նախապայմանը` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ի պատասխան տեղեկացվեց, որ Հայաստանում  հարգվում է անմեղության կանխավարկածը, 115 ձերբակալվածներից այսօր անազատության մեջ են 17-ը:

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ սանկցիաներ իրականացնելու հարցին, պարոն Կոլումբիեն նկատեց, որ որոշում կայացնելը Եվրոպայի Խորհրդի համար դյուրին չի լինելու, հարկավոր է ջանքեր գործադրել, դրական քայլեր կատարել, որպեսզի հարցը չհասնի սանկցիաներ կիրառելուն:

 Ի պատասխան նշվեց, որ ԵԽԽՎ 1609 բանաձեւում չի եղել որեւէ կետ, որին Հայաստանը չանդրադառնա եւ պահանջները չկատարի, քանի որ դրանց կատարումն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից:

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն  Ազգային ժողովում հանդիպեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի անդամների հետ, մասնակցեց քննարկումներին:

Աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը  ներկայացնելով աշխատանքային խմբի կազմը` նշեց, որ խմբում ընդգրկված են խորհրդարանական խմբակցությունների մեկական ներկայացուցիչ, երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, ՀՀ նախագահի 9 թեկնածուներից 7-ի ներկայացուցիչները, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ «ԸՆտրական  համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության ներկայացուցիչները, փորձագետներ: Պարոն Հարությունյանը նշեց, որ խմբում աշխատանքները  բավականին արդյունավետ են առաջ գնում, որոշումների մեծ մասը ընդունվում է կոնսենսուսով. քվեարկելու իրավունք ունեն աշխատանքային խմբի բոլոր անդամները:

Պարոն Կոլումբիեն ողջունեց աշխատանքային խմբի գործունեությունը  եւ որոշումներ ընդունելու կարգը` նշելով, որ այն լավ նախադեպ է  եւ կարող է  օրինակ ծառայել  ավելի լայն մասշտաբով վստահության վերականգնման  համար: Համազեկուցողը հույս հայտնեց, որ հանձնաժողովի առաջարկությունները չեն մնա թղթի վրա  եւ կընդունվեն իշխանությունների կողմից:

   



17.06.2008
Խորհրդարանն ընդունեց ԵԽԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ հայտարարություն
80 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ  խորհրդարանը հունիսի 17-ին շարունակված արտահերթ նստաշրջանում ընդունեց ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ  ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն: Քվեարկությամբ խորհրդարանն ընդունեց նաեւ արտահերթ նս...

17.06.2008
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն Ազգային ժողովում
Հունիսի 17-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:Հանդիպման առանցքում «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որն արդեն կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողովում եւ հանձնաժողովում քննարկումներից հ...

17.06.2008
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի կենսագրությունը
Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 26-ին, Կիրովականում:1976 թ. ավարտել է Կիրովականի թիվ 19 միջն. դպրոցը:1976-1981 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեներ-շինարարի մասնագիտություն:1981-1984 թթ.` Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում ինժեներ...

17.06.2008
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի կենսագրությունը
Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1964 թ. մայիսի 21-ին, Լենինականում:1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:1971-1981 թթ. սովորել եւ ավարտել է Լենինականի թիվ 30 միջնակարգ դպրոցը:1981-1986 թթ. սովորել եւ ավարտել է ԵրՊի Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորո...