Տպել
10.06.2008
ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի կենսագրությունը

Գրիգոր Բադիրյանը ծնվել է 1976 թ. մարտի 23-ին, Երեւանում:
1982-1992 թթ.  սովորել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում, 1992-1997 թթ.`   ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: 1997-2000 թթ. եղել է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ: 2000 թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների համակարգում» թեմայով:
2004-2007 թթ. Ռուսաստանի Դաշնության ԱԱ-ի պետության եւ իրավունքի ինստիտուտի պետության եւ իրավունքի տեսության եւ պատմության քաղաքական եւ իրավական ուսմունքների պատմության սեկտորում եղել է դոկտորանտ: 2007 թ.    դոկտորական ատենախոսություն է  պաշտպանել «Անձի իրավունքները Հայաստանի պատմությունում. ուսմունքների եւ ինստիտուտների հետազոտություն» թեմայով:
2000-2001 թթ. աշխատել է Հրաչյա Աճառյանի համալսարանում` որպես վարչական իրավունք առարկայի դասախոս:
2001-2005 թթ.` ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող:
2001 թ-ից` Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է (դատարանակազմություն, քրեական դատավարություն, դատախազական հսկողություն, մարդու իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում): 2002-2004 թթ. եղել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հանրային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար: 2004-ից` Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2004թ-ից` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում փորձագիտական խորհրդի անդամ է:
2005 թվականին եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մարդու իրավունքների հարցերով ազգային փորձագետ:
2006-ից Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի խորհրդի անդամ է:
2006-2007 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
2007-2008 թթ. փետրվար` աշխատել է իբրեւ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր Արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ ԵԽ պայմանագրային փորձագետ, աշխատանքային խմբի ղեկավար:
2008 թ. հունիսի 10-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
Հեղինակ է ավելի քան 20 հոդվածների` նվիրված սահմանադրական բարեփոխումներին, դատական իշխանությանը, դատարանակազմությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարություններին: Մասնակցել է քաղաքացիական հասարակության եւ իրավունքի տարբեր ասպեկտներին վերաբերող բազմաթիվ կոնֆերանսների եւ սեմինարների, հանդես է եկել զեկուցումներով:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ‎ֆրանսերենին:


10.06.2008
«Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»
 «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպության նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթողները ներկա Հայաստանի սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում` Արեւմտահայաստանում եւ Կիլիկիայում, հարեւան երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում...

10.06.2008
Առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով
Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորների քննարկմանը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացրեց իր հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու ...