Տպել
17.03.2008
ԱԺ արտահերթ նիստ մարտի 17-ին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին, ժամը 18.30-ին գումարվում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով.

1.«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում):

2.«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ  ընթերցում):