Տպել
04.03.2008
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ մարտի 4-ին


ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2008 թ. մարտի 4-ին, ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին:


04.03.2008
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը
Մարտի 4-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ  Ազգային ժողովը արտահերթ նիստ  է գումարում, որի օրակարգում մեկ հարց է.«Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժ...