Տպել
26.09.2007
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում` Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի ներկայացրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի համահեղինակ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջարկություններ ներկայացրել են պատգամավորներ Էռնեստ Սողոմոնյանը եւ Արմեն Աշոտյանը, որոնց մի մասն ընդունվել է: Օրինագծի ընդունման դեպքում սովորողն իրավունք կունենա տասը տարվա ընթացքում վերականգնել ուսանելու իրավունքը` անկախ այն հանգամանքից, թե ինչն է եղել հեռացման պատճառը: Մեկ այլ դրույթ սահմանում է, որ հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը կհաշվարկվի տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով:

Հանձնաժողովը որոշեց հոկտեմբերի 16-ին, ժամը 14-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ` կրթության հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց ընթացքում կքննարկվեն «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ \\\\\\\\ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Լսումներին նախատեսվում է հրավիրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, փոխնախարար Բագրատ Եսայանին, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին, դասախոսների, ուսուցիչների:


26.09.2007
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Տիկին դեսպանն ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեց երկու տարվա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար եւ ի...