National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.09.2007
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կենսագրությունը


Աղվան Գառնիկի Հովսեփյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին, Երեւանում:  

1974 թվականին` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատանքային գործունեությունը սկսել է Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ:

1978-1986 թթ. աշխատել է որպես ԼՂԻՄ դատախազության ավագ քննիչ, դատախազի օգնական, այնուհետեւ` քննչական բաժնի պետ: 1986 թվականին տեղափոխվել է Հայաստան եւ մինչեւ 1989 թվականը աշխատել Արթիկի շրջանի դատախազության քննիչ:

1989 թվականին Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, իսկ 1998 թվականի ապրիլին` ՀՀ դատախազության քննչական մասի պետ:

1998-1999 թթ. Աղվան Հովսեփյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: 1999 թվականի նոյեմբերից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

ՀՀ նախագահի 2004 թվականի մարտի 17-ի հրամանագրով Աղվան Գառնիկի Հովսեփյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:

ՀՀ նախագահի ներկայացմամբ` 2007 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:  

1991-1995 թթ. Աղվան Հովսեփյանը ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի  պատգամավոր:

1999 թվականին Աղվան Հովսեփյանը դատախազական հսկողության հիմնահարցերին նվիրված ատենախոսություն է պաշտպանել` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2005 թվականին, «Դատախազական գործունեությունը եւ խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության պաշտպանության համար նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ա. Հովսեփյանի հեղինակությամբ հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, գիտական աշխատություններ եւ հոդվածներ:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 1999 թ. Աղվան Հովսեփյանին շնորհվել է Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ 2003 թվականին` ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Օրինականության եւ իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Աղվան Հովսեփյանը, ՀՀ նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Աշխատանքային գործունեության համար նա արժանացել է նաեւ պետական, կառավարական, միջազգային եւ գերատեսչական բազմաթիվ այլ պարգեւների:

Աղվան Հովսեփյանն անդամակցում է մի շարք միջազգային գիտական հաստատությունների եւ ակադեմիաների:

Ամուսնացած է, ունի երեք որդի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am