Տպել
13.09.2007
Հանդիպում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում

 Սեպտեմբերի 13-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը ընդունեց  Բրիտանական խորհրդի  \\\\ Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թերի Թոնիին: Հանդիպմանը մասնակցում  էին հանձնաժողովի անդամներ Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Աշոտյանը եւ ԲԽ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Պարոն Ադոնցը բարձր գնահատեց Բրիտանական խորհրդի  միջազգային գործունեությունը եւ շնորհավորեց հյուրերին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հնգամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ: Նշվեց, որ   Հայաստանում լավ են ճանաչում Բրիտանական խորհուրդը` մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ  գրասենյակի ակտիվ գործունեության շնորհիվ: Պարոն Ադոնցը կարեւորեց գրասենյակի հետագա գործունեւությունը Հայաստանում` նշելով, որ հանձնաժողովը հետաքրքրված է իրականացվող  ծրագրերին մասնակցությամբ եւ հետագա համագործակցությամբ:

Պարոն Թերի Թոնին համառոտ ներկայացրեց կազմակերպության  գործունեության ոլորտները,  շրջանակները` նշելով, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իրականացվող կրթամշակութային ծրագրերից բացի աշխատում է նաեւ տարածաշրջանային երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կազմակերպությունը օժանդակում է եվրոպական ուղղությունն ընտրած երկրներին եվրաինտեգրման գործընթացում` մասնավորապես օրենսդրության համապատասխանեցման խնդրում: 

  Պարոն Ճշմարիտյանի կարծիքով` անհրաժեշտ է Հայաստանում  ընդլայնել գրասենյակի գործունեության ոլորտները, քանի որ Բրիտանական խորհուրդը ուրիշ երկրներում արդյունավետ ծրագրեր է իրականացնում նաեւ այլ  բնագավառներում: Պարոն Աշոտյանի  համոզմամբ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել Ազգային ժողովի հետ  իրականացվող ծրագրերը:


Պատասխանելով պարոն Ադոնցի` Բրիտանական խորհրդի տարածաշրջանային գրասենյակի Բաքվում գտնվելու նպատակահարմարության մասին հարցին, պարոն Թերի Թոնին նշեց, որ կազմակերպությունը վերանայելու է հարցը եւ գրասենյակը շուտով կտեղափոխվի Թբիլիսի:
  
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...