Տպել
04.09.2007
«Գրքի ճանապարհը» ծրագրի ներկայացուցիչները Ազգային ժողովում

Սեպտեմբերի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Եվրախորհրդի 4-րդ գլխավոր տնօրինության Մշակույթի եւ մշակութային ու  բնական  ժառանգության հարցերով տնօրինության  «Մշակութային ուղիներ»   ծրագրի շրջանակում Հայաստանի ներկայացրած «Գրքի ճանապարհը» ծրագրի պատասխանատուների հետ:


Ծրագիրը եվրոպական մշակութային ինտեգրման կարեւոր ձեռնարկ է 9  երկրների  մասնակցությամբ: Ծրագրի քննարկման նպատակով ԱԺ-ում էր ԵԽ պատվիրակությունը` ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի պատասխանատու Ֆրանսուազ Տոնդղեն, ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդական Ռոբերտա Ալբերտոզան, ՀԿ նախագահ, ծրագրի համակարգող Էմիլ Դանիելյանը:

Տիկին Հակոբյանը բարձր գնահատելով այն հանգամանքը, որ ԵԽ-ում շատ են կարեւորվում մշակութային ծրագրերը, նշեց, որ  նախագիծը ողջունելի է, մշակույթի հարցերը պետք է դնել ճիշտ ուղու վրա, յուրաքանչյուր ազգի համար` յուրովի:

Նա կարեւորեց երեխաներին գրքի հետ կապելու ուղիներ գտնելը, դրա մի տարբերակ համարեց գրքի տպագրական բարձր որակ ապահովելը, այն գրավիչ եւ հետաքրքիր դարձնելը: Նշեց, որ անհրաժեշտ է գիրքը քարոզել լրատվամիջոցներով, մասնավորապես հեռուստատեսությամբ, լուծել գրադարանների հիմնախնդիրները, ավելացնել դրանց բազան:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է «Գրադարանների մասին» օրենքի ընդունումը: Նշեց, որ տարեցտարի պետբյուջեով ավելացվում է գրահրատարակչությանը հատկացվող գումարը:

Եվրոպական պատվիրակության անդամները տիկին Հակոբյանին  առաջարկեցին անդամակցել իրենց գործադիր հանձնաժողովին, առաջարկն ընդունվեց:


04.09.2007
Երիտասարդական կազմակերպությունների անդամներն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 4-ին Եվրոպական հանձնախմբի «Երիտասարդությունը` շարժման մեջ» ծրագրի աջակցությամբ Եվրամիության անդամ հինգ եւ տարածաշրջանի չորս երկրների երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները ճանաչողական այցով եղան Ազգային ժողովում: Նրանց ընդունեցին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդ...

04.09.2007
Շարունակվում են «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում
Սեպտեմբերի 4-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով: Ֆինանսների եւ էկ...