Տպել
27.06.2007
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքում

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 27-ին հրավիրած նիստում դրական եզրակացություն տվեցարտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծին, որ հանձնաժողովականներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: 2007 թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները կառավարությանը 2006-ի տարեվերջի կանխատեսումները վերանայելու հիմք են տվել:Մասնավորապես. 2007 թ. բյուջեով հաստատված` ՀՆԱ-ի 9 տոկոս իրական աճը նախատեսվում էր 11 տոկոս` անվանական արժեքով` 58,1 մլրդ. դրամով ավելի: Որպեսզի պահպանվի բյուջեով ամրագրված հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության 15,2 տոկոսանոց մակարդակը, գործադիր իշխա նությունը նախատեսում է հավաքագրել լրացուցիչ 8,9 մլրդ. դրամի եկամուտ: 15,8 մլրդ. դրամի լրացուցիչ եկամուտներ են սպասվում նաեւ Երեւան քաղաքի` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից (բյուջեում ամրագրված համանուն ցուցանիշը 4 մլրդ. դրամ է): Այս գումարը ծախսվելու է մայրաքաղաքի ծախսերը հոգալու նպատակով: Իսկ 8,9 մլրդ. լրացուցիչ եկամուտը կհամալրի կառավարության պահուստային ֆոնդը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ, թեեւ կառավարության իրավասությունների շրջանակներում է բյուջեում որոշ վերաբաշխումներ կատարելը, իրենք որդեգրել են թափանցիկ գործելակերպ եւ խորհրդարանին առաջարկում են օրենքով հաստատել փոփոխությունները:

  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է օրենքի նախագծերը` Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու համար:


27.06.2007
Սկսվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը
Հունիսի 27-ին Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որը ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն` հրավիրվել էր ՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ սահմանած օրակարգով: Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց առաջին ընթերցում  անցած օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առա...