National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.06.2007
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների կենսագրությունները

ՀՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1960 թ. մարտի 1-ին, Արարատի  շրջանի Զանգակատուն գյուղում:
1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս:

1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1991 թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993 թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994 թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով):

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2007 թ. մայիսի 12-ին ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա:

ՀՀ ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆեւ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է Գավառում:

1975 թ.  ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմաթիկայի, 1994 թ.` իրավաբանական ֆակուլտետները, նաեւ` Մոսկվայի  ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան:

1975-1983 թթ. ԵՊՀ-ում աշխատել է որպես դասախոս:

1978-1983 թթ. եղել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, ապա` քարտուղար:

1983-1985թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար:

1985-1990 թթ.` առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ /Մոսկվա/:

1986-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ:

1990-1995 թթ. ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1996 թթ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ անդամ, ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1996-1998թթ.նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:

1999-2003թթ.մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, եղել է «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:

2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 32 ընտրատարածքից,եղել է Աժ գիտության, կրթության, մշակույթիեւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ: 1995-1997թթ. ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996 թ. մինչ այսօր Միջխորհրդարանական միության անդամ է, 2003-2007 թթ.` Միջխորհրդարանական միությունում` ԱԺ պատվիրակության ղեկավար, ՄՄ-ի կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ,1996թ.-ից Եվրամիություն-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ:

Երեւանի պետական համալսարանի, Երեւանի բժշկական համալսարանի, Գավառի պետական համալսարանի խորհուրդների անդամ է: Մի շարք հիմնադրամներիեւ հասարակական կազմակերպությունների ղեկավար խորհուրդների անդամ է: Հայ կանանց միջազգային միավորման նախագահն է, ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի հետ հիմնադրել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը»:

Իրավաբանական գիտությունների դոկտոր է: Դասախոսում է Գավառի պետական համալսարանում եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

4 գրքի եւ 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով , բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով:

2007 թ.մայիսի12-ին ընտրվել է ՀՀ Աժ պատգամավոր`ՀՀԿ համամասնական ընտրացուցակով, անկուսակցական է:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդությանեւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 27-ին, Կիեւում:

1980 թ. ավարտել է Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:

1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1985 թ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում`  որպես տնտեսագետ:

1985-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար:

1991 թ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական:

1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում:

1992-1994 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում` որպես երկրորդ քարտուղար:

1993 թ. նրան շնորհվել է երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան:

1993 թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում:

1994-1996 թթ. աշխատել է Բելգիայի Թագավորությունում`  ՀՀ դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար:

1996-1998 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում` որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ:

1996-ին նրան շնորհվել է առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճան:

1998-2001 թթ. աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում` որպես խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար:

2001 թ. շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան:

2002-2007 թթ. աշխատելէ ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես արտաքին կապերի վարչության պետ:

2003 թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2007 թ. մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՀՀ ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1972 թ. դեկտեմբերի 9-ին Լենինականում:

1989 թ. ավարտել է Լենինականի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1989-1994 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը:

1994-1997 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1997 թ. պաշտպանել է «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները եւ գործունեության ուղղությունները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1994 թվականից առայսօր զբաղվում է դասախոսական աշխատանքով:

Հեղինակ է երեք աշխատության եւ մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների:

2003 թ. Արեւիկ Պետրոսյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների դոցենտի գիտական կոչում:

1994-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:

1999-2002 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:

2002 թ. հունվարի 15-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով, իսկ 2007 թ. հունվարի 15-ից` 6 տարի ժամկետով:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ունի մեկ դուստր:

ՀՀ ԱԺ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1963 թ. նոյեմբերի 24-ին ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:

1986 թ. ավարտե է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:

1986-1988 թթ. աշխատել է «Հայգյուղ-մեքենայացում» ԳԱԱ-ում` որպես գիտական աշխատող:

1988-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա` ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:

1992 թ. եղել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական:

1992-1996 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար:

1997-1999 թթ. եղել է 1-ին ՊՇ հարավ-արեւելյան բրիգադի հրամանատարը:

1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար:

1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ:

2000 թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար:

2000 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով:

ՀՅԴ անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

  ՀՀ ԱԺ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ



Ծնվել է 1947 թ. մայիսի 5-ին, Երեւանում:

1955-1965 թթ. սովորել է Երեւանի թիվ 76 միջնակարգ դպրոցում:

1965-1971 թթ. սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում;

1970 թ. աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում:

1972 թ. աշխատել է Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես մանկական վիրաբույժ եւ ուռոլոգ:

1977 թ. Լենինգրադում պաշտպանել էթեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ:

1982 թ. նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ:

1987 թ. Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ: Նույն տարում դարձելէ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989 թվականին` պրոֆեսոր, իսկ 1997-2006 թթ`ամբիոնի վարիչ:

1989 թ. անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում: 1990 թ. մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել:

1991-1997 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:

2003 թ. հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր` երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ:

2006 թ. ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ:

2003-2005 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ:

Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է,Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ:

Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների:

2000 թ. ԵՊԲՀ 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է «Ոսկե մեդալով» եւ պատվավոր հավաստագրով, 2005 թ.` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` կրթության եւ գիտության ոլորտում ներդրված ավանդի եւ ԵրՊԲՀ 75-ամյակի կապակցությամբ: 2005 թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով: 2005 թ. ՀՀ Աժ նախագահի կողմից պարգեւատրվել է «ՀՀ ԱԺ շնորհակալագրով»: Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար` 2005 թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգեւատրվել է «Officier de I'Ordre National Du Merite» մեդալով: 2007 թ.` ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2007 թ. պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀոստիկանության մեդալով:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Աժ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Աժ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ:

ՀՀ ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 7-ին, Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում:

1978-1983 թթ. ուսանել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում:

1983 թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում` որպես ապարատավար:

1983-1985 թթ.`ծառայել է խորհրդային բանակում:

1985-1990 թթ.` աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:

1990-1991 թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ:

1991-1995 թթ. եղել է Չարենցավանի հացի գործարանի տնօրեն:

1995-1996 թթ. եղել է Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ:

1996-1999 թթ. եղել է Չարենցավանի քաղաքապետ:

1995-2001 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

2001-2007 թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարար:

2007 թ. մայիսի 12-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2004 թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով, 2006 թ.` «Անանիա Շիրակացի» մեդալով:

ՀՀԿ անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ՀՀ ԱԺ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1963 թ. մարտի 5-ին, Երեւանում:

1975-1980 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:

1980-1983 թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում:

1982-1988 թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

1988-1992 թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականից` Երեւանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երեւանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն:

1995-1998 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997 թ.` Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

1997-1998 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

1998-2007 թթ. եղել է ՀՀ արդարադատություն նախարար:

2007 թ. մայիսի 12-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների եւ քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

ՀՀԿ անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1950 թ. ապրիլի 5-ին, Երեւանում:
1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ ճարտարագետ:

1972-1997 թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ: 1998-1999 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

1997-1999 թթ.` ԱԺ պատգամավոր («Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին,Արարատի մարզի Զովաշեն գյուղում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ աշխատանքի է անցե լ «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմ...

07.06.2007
Աշխատանքները սկսեց չորրորդ գումարման Ազգային ժողովը
Հունիսի 7-ին սկսվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստը վարում էր տարիքով ավագ պատգամավորը` Ռաֆիկ Պետրոսյանը: Նախագահողի հայտարարությամբ`ՀՀ օրհներգի հ...

07.06.2007
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տե...

07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 1978 թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am