Տպել
07.06.2007
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ:

1978 թվականից աշխատել է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ: 1988-1995 թթ.աշխատել է որպես ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող:

1990 թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է այդ ոլորտին վերաբերող 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:

1995թ. սկսել է զբաղվել  քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ է մեկ մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա»), երկու տասնյակից ավելի գիտականեւ երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան եւ օտարերկրյա պարբերականներում եւ ժողովածուներում: 2006թ. պաշտպանել է թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:

1996-1998 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր:

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,2001-2003 թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

2003թ. մայիսի25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ: 2003-2006 թթ. Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

2004-2007 թթ. եղել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007 թթ.` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահ:

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է,1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ:

2006 թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007 թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Ամուսնացած է, ունի դուստր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...