Տպել
07.06.2007
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ:

1978 թվականից աշխատել է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ: 1988-1995 թթ.աշխատել է որպես ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող:

1990 թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է այդ ոլորտին վերաբերող 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:

1995թ. սկսել է զբաղվել  քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ է մեկ մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա»), երկու տասնյակից ավելի գիտականեւ երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան եւ օտարերկրյա պարբերականներում եւ ժողովածուներում: 2006թ. պաշտպանել է թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:

1996-1998 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր:

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,2001-2003 թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

2003թ. մայիսի25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ: 2003-2006 թթ. Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

2004-2007 թթ. եղել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007 թթ.` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահ:

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է,1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ:

2006 թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007 թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Ամուսնացած է, ունի դուստր:


07.06.2007
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների կենսագրությունները
ՀՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ծնվել է 1960 թ. մարտի 1-ին, Արարատի  շրջանի Զանգակատուն գյուղում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս: 1983-1984թթ. ծառայել է խորհրդային բա...

07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին,Արարատի մարզի Զովաշեն գյուղում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ աշխատանքի է անցե լ «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմ...

07.06.2007
Աշխատանքները սկսեց չորրորդ գումարման Ազգային ժողովը
Հունիսի 7-ին սկսվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստը վարում էր տարիքով ավագ պատգամավորը` Ռաֆիկ Պետրոսյանը: Նախագահողի հայտարարությամբ`ՀՀ օրհներգի հ...

07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 1978 թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագ...