Տպել
07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երեւանում:

1978 թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող:

1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

1990-1992 թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995 թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998 թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով:

2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:

ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ:
2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ փոխնախագահ:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին (բառարանով):

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...