Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, 314 դահլիճում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ին, 114 դահլիճում:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ին, 214 դահլիճում արտահերթ նիստ կանցկացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը :
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:




