National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.12.2025
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 3

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային տվյալները ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Թեկնածու Վահե Մկրտչյանի գնահատմամբ կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, սոցիալական արդարության եւ մեր պետության ապագայի հարց: Թեկնածուն նշել է, որ իր գործունեության առանցքը լինելու է կանխարգելման մշակույթի ամրապնդումը: Կարեւորվել է թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների զարգացումը, յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույն հրապարակային եւ հասկանալի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների եւ ծախսերի գործընթացների որոշումների կայացումն ու ընթացակարգերը, ռիսկերի վերլուծությունը եւ վաղ արձագանքումը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում աշխատանքների բարելավումը: Վահե Մկրտչյանի խոսքով ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ ազդարարները լինեն պաշտպանված, իսկ հաղորդումները ողջամիտ ժամկետում եւ անկողմնակալ քննարկվեն: Թեկնածուն վստահեցրել է, որ կողմ է ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը: Կոռուպցիոն բացերը չեզոքացնելու առումով կարեւորվել են օրենսդրական ոլորտում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ներգրավումը, բուհերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ փորձագիտական շրջանակների հետ համագործակցությունը: Վահե Մկրտչյանն անդրադարձել է հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային փորձի տեղայնացմանը, կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման կարեւորությանը:

«Կոռուպցիան մեր երկրի տնտեսական աճի, ներդրումների ներգրավման, դատական համակարգի անկախության եւ քաղաքացիների բարեկեցության գլխավոր արգելքներից է»,- փաստել է թեկնածուն եւ հավելել, որ իր նպատակն է ոչ թե պարզապես զբաղեցնել այս պաշտոնը, այլ ապահովել, որ հանձնաժողովի գործունեությունը դառնա առավել տեսանելի, արդյունավետ եւ հանրության կողմից վստահելի: «Միայն համատեղ ջանքերով՝ Կառավարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլ պետական մարմիններ եւ քաղաքացիական հասարակություն, հնարավոր կլինի հասնել կտրուկ փոփոխությունների»,- եզրափակել է ելույթը Վահե Մկրտչյանը:

Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են քաղաքական կոռուպցիա երեւույթին եւ դրա հնարավոր ռիսկերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քվոտան խորհրդարանական ընդդիմությանը հատկացնելու հնարավորությանը: Կարեւորվել է կոռուպցիայի վաղ կանխարգելումն ու այս համատեքստում անդրադարձ եղել հանրության ընկալմանն այս երեւույթին: Ընդգծվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է:

Քվեարկության արդյունքում թեկնածուն չի ընտրվել:


04.12.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:   ...

04.12.2025
Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված հ...

04.12.2025
ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»...

04.12.2025
Քննարկվել է օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն առնչվող նախաձեռնությունը
Օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի վարչարարության թվայնացման նպատակով Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարում «Օտարերկրացիների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ 2022 թվականից մ...

04.12.2025
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am