Տպել
14.11.2025
Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթի հետ:

Քննարկվել են Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության խորացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին` բարձր գնահատելով ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին: Պատգամավորը բարձր է գնահատել նաեւ «Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը Հայաստանի հարավային շրջանի անվտանգության եւ տնտեսական ներուժի զարգացման ազդակ կարող է հանդիսանալ:


14.11.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:...

14.11.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով եւ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:   ...

14.11.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արթուր Խաչատրյանը: Պատգամավորները նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:   ...