National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.11.2025
2026 թ. պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահը
1 / 1

ՀՀ ԱԺ նոյեմբերի 12-ի հերթական նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը եւ ՀՆԱ ներուժի աճի ապահովումը»,- ասել է Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ 2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից՝ շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի եւ պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաեւ տնտեսական ներուժի՝ վերջին տարիների ձեւավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճին նպաստումը: Հարկաբյուջետային քաղաքականության ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից զեկուցողը կարեւորել է պահուստային ֆոնդի օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների բավարարմանը: Տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերի եւ անորոշությունների համատեքստում ԿԲ նախագահն առանցքային է համարել 2026 թվականին հարկերի հավաքագրման բարեփոխումների շարունակականության եւ արդյունավետության ապահովումը: Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն կշարունակի հետեւողական քաղաքականությունը գնաճի եւ գնաճային սպասումների կարգավորման ուղղությամբ:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:


12.11.2025
Խորհրդարանում քննարկվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի խոսքով 2026 թվականի պետական բյուջեն Կառավարութ...

12.11.2025
Առաջարկվում է 45.000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը: Պատգամավորներ...

12.11.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.11.2025
2026 թ. պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է. ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը, այնուհետեւ քննարկել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am