National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.11.2025
Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին եւ սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները
1 / 5

2026 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնում է մեկ ծրագիր, ուստի տրամադրվելիք ֆինանսական միջոցները բավարար կլինեն: Զեկուցողն անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում հանձնաժողովի անելիքներին: Նշվել է, որ այդ ժամանակահատվածում մոնիտորինգային եւ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 12 մլն դրամ:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով հանրօգուտ հաղորդումների ստեղծման անհրաժեշտությանը:

Հանրային հեռարձակողի խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 8 մլրդ 300 մլն  դրամ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի խոսքով «Ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան հեռուստահաղորդումների շուրջօրյա հեռարձակում՝ Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Միջազգային ալիք եւ Լրատվական ալիք տեսալսողական ծրագրերում՝ յուրաքանչյուրի եթերաժամը 8760-ական ժամ տեւողությամբ:

«2026 թվականին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակելու է իրականացնել «Հայաստան-Սփյուռք գործակցություն» եւ «ՀՀ զարգացման գործընթացում սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը, որոնց իրականացման համար պետբյուջեից կտրամադրվի 762 մլն 675 հազար 200 դրամ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրի շրջանակում կիրականացվի 7 միջոցառում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 4-ին կայացած համատեղ նիստը նախագահել են Սիսակ Գաբրիելյանը եւ Արուսյակ Մանավազյանը:


21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am