National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
16.10.2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լեզվի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները
1 / 3

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Դրանք միտված են սահմանված ձեւակերպումներն առավել հստակեցնելուն:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

«Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարեւորագույն գործիքակազմերից մեկն է, եւ մենք այս ուղղությամբ պետք է ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք»,-ընդգծել է նախարարը՝ պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:

Նիստում ընդունվել է պատգամավորների առաջարկը:

Նախարարը նաեւ ներկայացրել է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանն առնչվող նախաձեռնությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Հստակեցվել են վարչատնտեսական համակարգողի նշանակման հետ կապված հարաբերությունները: Հաջորդ բովանդակային փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը: Առաջարկվում է մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների ստաժը նույնպես համարել մանկավարժական ստաժ:

Նիստում հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկ է ներկայացրել հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, որն ընդունվել է:

«Կրթության մասին» եւ կից օրենքներում նախատեսվող կարգավորումները՝ այստեղ:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am