National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.10.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.10.2025
Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից
1 / 10

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից: Թագուհի Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի Կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության դեմ է: Նրա խոսքով պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը, եւ եթե պետությունը նախանձախնդիր է առողջ հասարակություն ունենալու հարցում, ուրեմն կրթության տարբեր ձեւերից պետք է օգտվի: Պատգամավորի խոսքով բացակայում է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման փաստարկը, կրթամշակութային եւ հոգեւոր հաղորդումների օրենսդրական պահանջը:

Պատգամավորի դիտարկմանը հակադարձել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը: «Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը: Պատգամավորի գնահատմամբ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային եւ թիրախային օգտագործելն է:

«Կարծում եմ, որ հանրային միջոցներն անարդյունավետ են ծախսվում, երբ չկա մրցակցություն»,- փաստել է հանձնաժողովի փոխնախագահը: Կրթամշակութային հաղորդումների վերաբաշխման մասով Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախորդ տարի ստեղծվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որն այս հաղորդումները բաշխելու է տարբեր հեռուստաալիքների միջեւ եւ ֆինանսավորելու է: Գործընթացն անցկացվելու է մրցույթով: Միջազգային փորձի ուսումնասիրման մասով օրինագծի համահեղինակը նշել է, որ եվրոպական երկրներից շատերն ունեն 1 կամ 2 հանրային հեռարձակող, 3 հանրային հեռարձակող քիչ երկրներ ունեն: Նույնիսկ կան երկրներ, որոնք չունեն հանրային հեռարձակող: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերի քաղաքականացված լինելու հարցին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք Կառավարությունում քննարկվել են: Դրանց մասով հարցադրումներ են արվել, եւ Կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի:

Օրինագիծը քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում:


16.10.2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լեզվի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտությ...

16.10.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...

16.10.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել  եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Քննարկվել է  «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ...

16.10.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am