Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, որը նախաձեռնել էին օրենսդրական նախաձեռնության հեղինակներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը:
Օրենքի ընդունումը կենդանիների պաշտպանության ոլորտի իրավական եւ ինստիտուցիոնալ կարգավորման առաջին քայլն է, որը կիրարկման ընթացքում կկատարելագործվի: Հեղինակների խոսքով ակնկալվում է, որ օրենքի պատշաճ կիրարկման արդյունքում նվազագույնի կհասնի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաեւ կբարձրանա իրավապահ մարմինների կողմից գործերի քննության արդյունավետությունը: Օրենսդրական փաթեթով համալիր կարգավորվում է տնային եւ թափառող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների ամբողջ շրջանակը:
Ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումներն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով այն կետերը, որոնք անհրաժեշտ է փոփոխել: Քննարկվել են ոլորտի մի շարք հրատապ խնդիրներ, որոնք համակարգային լուծման անհրաժեշտություն ունեն: Մասնակիցները նաեւ հայտնել են պատրաստակամություն ապագայում ավելի սերտ համագործակցելու՝ ոլորտի բարելավման նպատակով:
Հեղինակների խոսքով ստեղծվելու է բազմաշահառու հանձնաժողով, որը կկանոնակարգի ոլորտի պատասխանատուների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կանոնավոր հանդիպումների եւ աշխատանքների իրականացումը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կդիտարկեն առաջարկված փոփոխությունները նախագծերում ներառելու հարցը:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եթովպիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Եթովպիայի Ժողովրդական ներկայացուցիչների պալատի մարդկային ռեսուրսների, զարգացման եւ տեխնոլոգիական հարցերի մշտական հանձաժողովի փո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին
«Կլիմայի մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներո...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը: Առաջին ընթերցումից հետո բովա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախաձեռնությամբ փոփոխություններ են իրականացվում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում
Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված ե...
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայ...
Քննարկվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
Կադաստրի կոմիտեում տեւական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Այս մաս...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...