National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.10.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին
1 / 7

«Կլիմայի մասին»  օրենքի նախագիծը  կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում ՀՀ-ի, մարզպետների, համայնքների, ՀՀ-ի եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ օրենքի  նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման եւ իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման եւ իրականացման համար՝ ներառյալ կլիմայի փոփոխության հետեւանքներից բնակչության, տնտեսության եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ դրանց դիմակայունության ամրապնդումը:

Օրենքի խնդիրներն են՝ ձեւավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձեւավորմանը՝ գործող եւ նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով:

Հիմքեր ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի  ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով  նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի կայացման եւ շարունակական զարգացման համար, նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը եւ բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի՝ տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 


15.10.2025
Հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, որը նախաձեռնել էին օրենսդրական նախաձեռնության հեղինակներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանա...

15.10.2025
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եթովպիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Եթովպիայի Ժողովրդական ներկայացուցիչների պալատի մարդկային ռեսուրսների, զարգացման եւ տեխնոլոգիական հարցերի մշտական հանձաժողովի փո...

15.10.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը: Առաջին ընթերցումից հետո բովա...

15.10.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.10.2025
Նախաձեռնությամբ փոփոխություններ են իրականացվում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում
Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված ե...

15.10.2025
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայ...

15.10.2025
Քննարկվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
Կադաստրի կոմիտեում տեւական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Այս մաս...

15.10.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.10.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am