ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՀԿ Հայաստանի գրասենյակի եւ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչներ Էնդրյու Բլեքի եւ Ռոդրիգո Սանտոս Ֆեյխոյի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Լուսինե Բադալյանը, Վանիկ Օհանյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիկ Խաչատրյանը:
Հյուրերը շնորհավորել են Հռիփսիմե Հունանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Քննարկման օրակարգում ծխախոտի դեմ պայքարին, ծխախոտի ապօրինի շրջանառությանը, ծխախոտի նոր ապրանքատեսակների շրջանառությանն ու վաճառքին, հարկային քաղաքականությանը վերաբերող հարցերն էին:
ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչ Էնդրյու Բլեքը նշել է, որ Հայաստանը ծխախոտի դեմ պայքարում հաջողություններ է արձանագրել եւ ունի արդյունավետ փորձ: Ըստ նրա՝ խորհրդարանը եւ հանձնաժողովը նշանակալի դերակատարում ունեն ծխախոտի դեմ պայքարում իրականացված միջոցառումների հարցում:
Հռիփսիմե Հունանյանը հյուրերին ներկայացրել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակում իրականացվող առաջնահերթ միջոցառումներն ու ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային անդամ երկրներում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաեւ միջազգային փորձի փոխանակմանը:
Կարեւորվել է ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված եւ ծխելու դեմ պայքարին աջակցող մասնագիտացված ծառայությունների զարգացումը, գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակումը: Ընդգծվել է ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը:
Զարուհի Բաթոյանը Հնդկաստանում մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին
Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության եւ ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին: Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը եւ...
Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւով
Լեհաստանի Հանրապետության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Zasluzony dla Nauki Polskie...
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խ...