Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության եւ ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին: Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը եւ մատչելիությունը:
Միջոցառման շրջանակում՝ որպես խոսնակ, պատգամավորը մասնակցել է պանելային քննարկումներին, որոնք նվիրված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցությանը, ունիվերսալ դիզայնին եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը: Քննարկումների ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հայաստանյան փորձը, անդրադարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին եւ մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին:
Պատգամավորն ընդգծել է ներառման եւ մատչելիության գործընթացների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղական ու միջազգային մակարդակներում փորձի փոխանակման կարեւորությունը:
Փառատոնն ուղեկցվել էր ցուցահանդեսներով, մշակութային ծրագրերով, օժանդակ տեխնոլոգիաների եւ նորարար լուծումների ցուցադրություններով, ինչպես նաեւ տարբեր ժամանցային միջոցառումներով:
Հռիփսիմե Հունանյանը հանդիպել է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՀԿ Հայաստանի գրասենյակի եւ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչներ Էնդրյու Բլեքի եւ Ռոդրիգո Սանտոս Ֆեյխոյի հետ:Հանդիպմանը մասնակ...
Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւով
Լեհաստանի Հանրապետության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Zasluzony dla Nauki Polskie...
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խ...