National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.10.2025
Զարուհի Բաթոյանը Հնդկաստանում մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին
1 / 5

Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության եւ ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին: Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը եւ մատչելիությունը:

Միջոցառման շրջանակում՝ որպես խոսնակ, պատգամավորը մասնակցել է պանելային քննարկումներին, որոնք նվիրված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցությանը, ունիվերսալ դիզայնին եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը: Քննարկումների ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հայաստանյան փորձը, անդրադարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին եւ մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին:

Պատգամավորն ընդգծել է ներառման եւ մատչելիության գործընթացների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղական ու միջազգային մակարդակներում փորձի փոխանակման կարեւորությունը:

Փառատոնն ուղեկցվել էր ցուցահանդեսներով, մշակութային ծրագրերով, օժանդակ տեխնոլոգիաների եւ նորարար լուծումների ցուցադրություններով, ինչպես նաեւ տարբեր ժամանցային միջոցառումներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am