National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.10.2025
Արման Եղոյանը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
1 / 11

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարեւորել է կազմակերպության՝ ժողովրդավարական արժեքների տարածմանն ուղղված առաքելությունը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հասարակական կազմակերպության անդամները հետաքրքրվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությամբ, արձանագրված հաջողություններով:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ, ինչի ապացույցն Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքն է:

Զրուցակիցները խոսել են աշխարհում առկա մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել 2026 թվականին մեր երկրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am