National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.10.2025
Հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը
1 / 3

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում:

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Ելույթում թեկնածու Արմեն Քթոյանը խոսել է դրամավարկային քաղաքականության օրակարգային խնդիրների, ֆինանսական, բանկային համակարգերի կայունության մասին՝ ներկայացնելով առաջացած հարցերի լուծման իր տեսլականը: Նա ներկայացրել է իր հանձնառությունը ԿԲ օրակարգում նոր գերակայությունների ձեւավորմանը նպաստելու հարցում:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, դրամավարկային քաղաքականությանը:

Քվեարկությամբ հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am