National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.10.2025
Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի կարգավորման արդիական համակարգ
1 / 8

ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Ավագ Ավանեսյանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ ՀՀ-ում ԿԲ արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը եւ ներառել համայնքների պարտքը:

Նախատեսվում է ամրագրել պետական արտարժույթային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություններ Ֆինանսների նախարարության համար: Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:

Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ «պայմանագրային պայմանական պարտավորություն» հասկացության, ինչպես նաեւ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


19.01.2026
Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունք...

19.01.2026
Փոփոխություններ են առաջարկվում «Պետական տուրքի մասին» օրենքում
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս...

19.01.2026
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել
Հունվարի 19-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են քննարկել: ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեղամ Ն...

19.01.2026
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը
Հունվարի 19-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ժամանակ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 2...

19.01.2026
Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայաց...

19.01.2026
Կապահովվի բռնության ենթարկված անձանց՝ պետությունից լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը
Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան  բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս  նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բո...

19.01.2026
Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման  տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետակ...

19.01.2026
Կադաստրի կոմիտե դիմումների ներկայացումն իրականացվելու է խորհրդատվական կենտրոններում
Համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել Վարչապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է կառույցի կազմում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը եւ դրանց փոխարեն խորհրդատվակ...

19.01.2026
Առաջարկվում է որոշ պաշտոնատար անձանց դեպքում հրապարակային դարձնել ԿԿՀ-ի տրամադրած բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը
Մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման եւ առաջխաղացման գործընթացում առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տրամադրած բարեվարքության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության եզրափակիչ մասը: Այդ պա...

19.01.2026
Առաջարկվում են կարգավորումներ ԵԱՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առեւտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման համար
Նախագծով առաջարկվում են ԵԱՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առեւտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱՀ-ի հաշվարկմանն ու վճարմանը, ԱԱՀ-ի հաշվարկման եւ վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացմանը, ինչպես նաեւ հար...

19.01.2026
Ազգային ժողովը սկսել է գումարման վերջին՝ տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը
Ազգային ժողովը հունվարի 19-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո  սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը: Այն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am