National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.10.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել ԴիջիԹեք 2025-ի շրջանակում անցկացվող տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը, որը միավորել է համաշխարհային նորարարներին, ստարտափներին եւ ներդրողներին:  Նպատակն էր ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը ոչ ֆորմալ միջավայրում:

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ԴիջիԹեք միջոցառման կազմակերպիչներին 20-րդ հոբելյանական ԴիջիԹեք 2025-ի անցկացման կապակցությամբ: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային, ինչի վառ ապացույցն այս օրերին ԴիջիԹեք այցելող հոծ բազմությունն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեմպերի եւ խնդիրների մասին, փաստել, որ ոլորտում հնարավորությունները շատ են, քանի որ էկոհամակարգն իրական է եւ կենսունակ: Խնդիրների առումով ԱԺ փոխնախագահը մատնանշել է երկարաժամկետ ռազմավարական նախագծերի կարեւորությունը: Ոլորտի խնդիրների լուծման համատեքստում ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությունը:  Նրա խոսքով այս մարմինը զբաղվում է ռազմավարական երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանմամբ, ինչպես նաեւ ռազմավարական ծրագրերի հաստատմամբ: Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի աշխատանքները, մանրամասնել բնագավառի զարգացմանն ուղղված վերջին քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է Նորարարության հայկական հիմնադրամի գործունեությունը, որը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր գործիք:

Նշենք, որ թվային տեխնոլոգիաների ամենամյա միջոցառումը՝ ԴիջիԹեք 2025-ը, Երեւանում անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը:


11.10.2025
Նախատեսվում է պարզեցնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը
Քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե ՊԵԿ-ում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի: Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից: Պետության կողմից շահառուն հետվճար է ստանում այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am