10.10.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է: Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգաց...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Անդրադա...