Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Քննարկվել են Հայաստանի եւ Բրազիլի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին:




