National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.10.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
1 / 1

Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլեւ արժեքներ ու մտածողություն ձեւավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված եւ գիտակից երիտասարդությունը:

Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի:


05.10.2025
Հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների օրը
2021 թվականից մեր երկրի տոների եւ հիշատակի օրերի շարքում ամրագրվեց եւս մեկը` Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այսօր փոքրամասնությունների ամենամեծ 4 համայնքները երկրի օրենսդիր մարմնում ունեն իրենց ներկայացուցիչները:Մանրամասները` տես...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am