National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.09.2025
Քննարկվել է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի թվայնացմանն առնչվող նախագիծը
1 / 2

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Այն առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Զեկուցողի խոսքով նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի թվայնացմանը, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրման եւ մաքսային գործառնությունների արդյունավետության բարձրացմանը:

«Նշված համակարգի ներդրմամբ ակնկալվում է ունենալ առաջընթաց տնտեսավարողների կողմից մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակի, ռեսուրսի խնայողության, մաքսային պարտավորությունների վճարման ավտոմատացման շնորհիվ դրանց կատարման ուշացման ռիսկերի կառավարման, ավտոմատ բացթողնման ծավալի մեծացման, տնտեսավարողների համար իրենց միջոցների եւ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրելիության ապահովման եւ մի շարք այլ հարցերի  մասով»,- ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը եւ հավելել, որ այսօր պարտավորությունների հաշվառումն իրականացվում է միայն ըստ հարկատեսակների: Փոփոխություններով նախատեսվում է հաշվառումն իրականացնել ե՛ւ ըստ հարկատեսակների, ե՛ւ ըստ մաքսային հայտարարագրերի:

Նշվել է, որ գործող կարգավորումներով պարտավորությունների մարման նպատակով տնտեսավարողները վճարումներ են իրականացնում շուրջ 40 գանձապետական հաշիվներին, որտեղ խնդիրներ են առաջանում սխալ փոխանցումների կամ միջնորդավճարների մասով: Նախատեսվող փոփոխություններով կգործի մեկ միասնական հաշիվ, որից ավտոմատ կիրականացվեն պարտավորությունների մարումները:

Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ գերավճարների հետստացման համար տնտեսավարողներն այսօր ներկայացնում են թղթային եղանակով դիմումներ: Նախաձեռնության ընդունումից հետո այդ գործընթացը եւս կիրականացվի ավտոմատ՝ էլետրոնային դիմումների հիման վրա:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կարեւորել է նախագծի ընդունումը եւ կոչ արել կողմ քվեարկել:
 


30.09.2025
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հանձնաժողովին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ պատգամավոր  Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են Palimpsest project buro գերմանական կազմակերպության ծրագրի ղեկավար Աննա Սեւորտյանի եւ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Տաթեւիկ Ղարիբյանի եւ...

30.09.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Կիպրոսի Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: «Հարգելի՛ դեսպան, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկ...

30.09.2025
Նախաձեռնությամբ հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկրի կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
2021-2026 թվականների Կառավարության ծրագրով մենք հանձնառություն էինք ստանձնել իրականացնելու օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը: Ներկայացված մի շարք օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթով հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկր...

30.09.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակության հետ
Բարձր եմ գնահատում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ շնորհավորում եմ Հայաստանում 30-ամյա գործունեության կապակցությամբ: Կարեւորելով ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ՝ ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Սեպ...

30.09.2025
Չափումների միասնականության ապահովման բնագավառում կհստակեցվեն կարգավորումները
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման ու պահպանման վերաբե...

30.09.2025
Եկեք աշխատենք անհոգնել հաստատելու եւ ամրապնդելու խաղաղությունը. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող կառույցի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակո...

30.09.2025
Կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն, գիտություն, բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաեւ պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը: Խորհրդարանն առաջին ...

30.09.2025
Խորհրդարանը քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ
Առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 ...

30.09.2025
Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկան...

30.09.2025
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն: Քրեական օրենսգր...

30.09.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրակա...

30.09.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները
Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտակա...

30.09.2025
Օրենսդրական առաջարկ` ուղղված ազգային ջրային պաշարի պահպանմանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ: Արձ...

30.09.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին սկսել  է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ կազմը համալրած պատգամավոր Վանիկ Օհանյանը  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ նիստում երդվել է: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am