National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.09.2025
Օրենսդրական առաջարկ` ուղղված ազգային ջրային պաշարի պահպանմանը
1 / 2

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ: Արձանագրվել է, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական եւ վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտում է որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը: Այս խնդիրն ակնհայտ է դարձել 2024 թվականին Աղստեւ եւ Դեբեդ գետերի հեղեղումների ժամանակ: Խնդրի վերացման նպատակով նախատեսվել է, որ հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս համարվի ազատ ջրօգտագործում, ինչի համար չի պահանջվի առանձին ջրօգտագործման թույլտվություն:

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել եւ վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:

Հաջորդ կարգավորումն ուղղված է ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը: Գործող կարգավորմամբ ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դիմում չի ներկայացնում լիազոր մարմին, այլ մեխանիկորեն ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ լիցենզիայի ժամկետին համարժեք: Արդյունքում՝ լիազոր մարմինը զրկվում է տրված ջրօգտագործման թույլտվության պայմաններին, պահանջներին եւ ոլորտային գործող իրավական ակտերին համապատասխանության գնահատման հնարավորությունից: Նախագծով ամրագրվել է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված. այն երկարաձգվում է օրենքով սահմանված կարգով:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կարմիրգրքային եւ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերի քննարկմանը: Սահմանվել է, որ հայտերը մերժվում են, եթե առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձքաննական դրական եզրակացություն: Նաեւ իրավական հիմք է նախատեսվել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանության մշակման համար:

Որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալն ու դրա բաշխումը՝ ըստ առաջնահերթությունների: Այժմ օրենքով սահմանված է տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր վերականգնվող ջրի ծավալ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այն նվազեցվում է 926 մլն մետր խորանարդի: Նվազեցված ծավալով ջրային ռեսուրսները բաշխվելու են Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ՝ ըստ ջրօգտագործման գերակա ուղղությունների ու չափաքանակների: Սահմանված ջրօգտագործման չափաքանակների հաշվարկն իրականացվել է գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված Արարատի ու Արմավիրի մարզերում խմելու, կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական ու ձկնաբուծական նպատակներով անհրաժեշտ ջրի փաստացի եւ պոտենցիալ պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել Սեւանից լրացուցիչ ջրառի նպատակահարմարությանը, Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների կայունացման ուղղությամբ քայլերին, ջրի քանակի բաշխման գործընթացին, ազգային ջրային պաշարի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը եւ այլ խնդիրների:

Հարակից զեկույցում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը:


30.09.2025
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հանձնաժողովին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ պատգամավոր  Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են Palimpsest project buro գերմանական կազմակերպության ծրագրի ղեկավար Աննա Սեւորտյանի եւ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Տաթեւիկ Ղարիբյանի եւ...

30.09.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Կիպրոսի Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: «Հարգելի՛ դեսպան, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկ...

30.09.2025
Նախաձեռնությամբ հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկրի կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
2021-2026 թվականների Կառավարության ծրագրով մենք հանձնառություն էինք ստանձնել իրականացնելու օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը: Ներկայացված մի շարք օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթով հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկր...

30.09.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակության հետ
Բարձր եմ գնահատում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ շնորհավորում եմ Հայաստանում 30-ամյա գործունեության կապակցությամբ: Կարեւորելով ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ՝ ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Սեպ...

30.09.2025
Չափումների միասնականության ապահովման բնագավառում կհստակեցվեն կարգավորումները
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման ու պահպանման վերաբե...

30.09.2025
Եկեք աշխատենք անհոգնել հաստատելու եւ ամրապնդելու խաղաղությունը. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող կառույցի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակո...

30.09.2025
Կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն, գիտություն, բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաեւ պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը: Խորհրդարանն առաջին ...

30.09.2025
Խորհրդարանը քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ
Առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 ...

30.09.2025
Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկան...

30.09.2025
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն: Քրեական օրենսգր...

30.09.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրակա...

30.09.2025
Քննարկվել է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի թվայնացմանն առնչվող նախագիծը
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Այն առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Զեկուցողի խոսքով նախագծի մշա...

30.09.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները
Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտակա...

30.09.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին սկսել  է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ կազմը համալրած պատգամավոր Վանիկ Օհանյանը  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ նիստում երդվել է: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am