Տպել
15.09.2025
ԱԺ Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ուզբեկ գործընկերների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, բարեկամական խմբի անդամներ Ալեքսեյ Սանդիկովն ու Ալեքսանդր Ավետիսյանը սեպտեմբերի 15-ին հեռավար ձեւաչափով հանդիպել են Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ մեջլիսի Ուզբեկստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Շիրակ Թորոսյանը, ողջունելով ուզբեկ գործընկերներին, նշել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի ժամանակահատվածում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատանքի, որն ուղղված կլինի երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների հետեւողական զարգացմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ կողմերի շահերի վրա:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում կարեւորվել է  խորհրդարանական, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական կառույցների շրջանակում համագործակցությունը:

Ալեքսեյ Սանդիկովը, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նշել է, որ այն լայն հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի լոգիստիկ ներուժի զգալի ընդլայնման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության եւ իրավահավասարության նկատմամբ լիակատար հարգանքի, ինչպես նաեւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա:

Ալեքսանդր Ավետիսյանն անդրադարձել է հայ եւ ուզբեկ ժողովուրդների միջեւ առեւտրական, մշակութային կապերին, կարեւորել գյուղատնտեսության, գիտատեխնիկական, ինչպես նաեւ կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացումը:

Օլիյ մեջլիսի պատգամավորները եւս կարեւորել են երկկողմ փոխգործակցությունը եւ համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնել:
 


15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Տիգրան Պարսիլյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

15.09.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացո...